քաղաքականություն

Շոկ կարող են առաջացնել

08.05.2006

Երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհուրդ է տվել Երեւան-Սոչի չվերթի A-320 ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ կանխակալ վարկածներ չհրապարակել: «Սխալ վարկածները մեր հայրենակիցների, զոհվածների հարազատների, մտերիմների մոտ հոգեբանական որոշակի շոկ կարող են առաջացնել»,- նշել է նա՝ հորդորելով եւս մի քանի օր սպասել մասնագետների եզրակացությանը: «Մանավանդ, որ մենք արդեն «սեւ արկղերը» գտնելու ճանապարհին ենք», – ասել է …

կարդալ ավելին

Տեսա՞ր ինչ եղավ

08.05.2006

ԱԺ ՕԵԿ խմբակցությունից եւ ընդհանրապես ՕԵԿ կուսակցությունից երեկ դուրս են եկել գործարար պատգամավորներ Արշակ Մխիթարյանն ու Մելիք Մանուկյանը: Սակայն պետք է նկատենք, որ այս փաստը ոչ մեկի համար էլ անակնկալ չէր: Վերջին շրջանում Ա. Բաղդասարյանի եւ կոալիցիայի մյուս կողմերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ բավական սրված հարաբերություններ էին: Եվ ամեն օր սպասվում էր, որ …

կարդալ ավելին

Գնաց Էմիրաթներ

08.05.2006

Ռոբերտ Քոչարյանի մայիսի 4-ի հրամանագրերով Արշակ Փոլադյանն ազատվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից, եւ այդ պաշտոնում նշանակվել է Վահագն Մելիքյանը (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Հիշեցնենք, որ երեք օր առաջ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնից:

կարդալ ավելին

Նախկինը` ներկաների մասին

08.05.2006

ԵԿՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ներկայիս ԱԺ-ն դարձել է հեղինակազուրկ ինչ-որ կառույց: Ըստ նրա` «Պատգամավորներն ավելի շատ ընտրությունից ընտրություն խոստանում են մարդկանց ճանապարհներն ասֆալտել: Իսկ համազգային խնդիրները նրանց բոլորովին չեն հուզում»: Մ. Մալխասյանը երեկ հույս է հայտնել, որ 2007թ. ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանն ամենեւին էլ նման չի լինի այսօրվա …

կարդալ ավելին

Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը

08.05.2006

Հայաստանում, որպես կանոն, ոչ մի լուրջ իրադարձություն տեղի չի ունենում: Իսկ եթե միջին լրջության ինչ-որ բան կատարվում էլ է, ապա կամ դրսի թելադրանքով է, կամ ինքնաբերաբար, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի դեպքում, երբ նա գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Հայաստանի ապագան հստակորեն տեսավ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում, ինչպես նաեւ` մինչ օրս ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները …

կարդալ ավելին

«Մեր համբերությունն անսպառ չէ»

08.05.2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության 9-րդ գագաթաժողովում հայտարարել է, թե տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտում են միջազգային ահաբեկչությունը եւ չկարգավորված հակամարտությունները: «Աշխարհը պետք է միավորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Այդ երեւույթի դեմ հնարավոր չէ միայնակ պայքարել»,- ըստ day.az-ի, նշել է Իլհամ Ալիեւը: Նա ասել է, թե Ադրբեջանը նույնպես տուժել է ահաբեկչությունից: …

կարդալ ավելին

Փողոտ դեսպանատուն

07.05.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ` Վահագն Մելիքյանն ազատվել է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնից: Մեր տեղեկություններով` Վ. Մելիքյանը շուտով կնշանակվի Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան: Վարչապետի որոշմամբ, ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ է նշանակվել Արմեն Գիչյանը:

կարդալ ավելին

ԱԺ-ն նիստ չարեց

07.05.2006

Ի հիշատակ Երեւան-Սոչի չվերթի Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի, երեկ ԱԺ պատգամավորները միաձայն որոշում են կայացրել ԱԺ նիստ չանցկացնելու մասին: Եվ ավիավթարի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո նրանք ընդհատել են խորհրդարանի աշխատանքները: ԱԺ-ում երեկ ստեղծվել է վթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար հանձնախումբ: Այդ հանձնախմբի կազմում են ընդգրկվել ՀՀԿ խմբակցությունից Հովիկ Աբովյանը, ՀՅԴ-ից` …

կարդալ ավելին

Եթե քաղաքական իրավիճակը լարված չլիներ…

07.05.2006

«Աբխազիայի ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Էշբանը հայտարարել է, որ Սուխումիի օդանավակայանը կարող էր ընդունել Երեւանից Սոչի թռչող ինքնաթիռը, եթե չլիներ վրաց-աբխազական պատերազմի հետեւանքով ստեղծված քաղաքական իրավիճակը: «Եղանակային պայմանները դա թույլ էին տալիս»,- ասել է Էշբան՝ նշելով, որ, չնայած դրան, «Սուխումիի օդանավակայանի դիսպետչերներն աշխատում են շուրջօրյա, եւ աղետից կարելի էր խուսափել»: Էշբան հայտնել է, որ …

կարդալ ավելին

Առաջարկում են դռնեդուռ ընկնել

07.05.2006

Նախորդ շաբաթ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հերթական անգամ աչքի ընկավ իր ռուսամետ հայտարարություններով: Մասնավորապես ապրիլի 28-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Նոր Ժամանակների» ղեկավարը հայտարարել էր, թե ինքը կա եւ մնում է Ռուսաստանի հետ դաշնակցության կողմնակիցը: «Ես մնում եմ այդ գաղափարին, ինչքան էլ որ ինձ հայհոյեն: Ես շատ լավ գիտեմ, որ մեր փրկությունը մնում է …

կարդալ ավելին

Խոսքի ազատությունը «կազմակերպված պետությունում»

07.05.2006

Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է։ Իսկ մի քանի օր առաջ «Freedom House» հանրահայտ միջազգային կազմակերպությունը մամուլի վիճակը Հայաստանում գնահատեց «ոչ ազատ»։ Ընդ որում, զեկույցում նշված էր, որ ոչ ազատ են հատկապես ազդեցության առավել մեծ լծակներ ունեցող լրատվամիջոցները` հեռուստաընկերությունները։ Իհարկե, Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման «ամենափայլուն» օրինակը «Ա1+» հեռուստաընկերության փակումն էր։ Իշխանությունների այդ քայլն այնքան …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը շահեր ունի

07.05.2006

«Ռուսաստանը պետք է ընդունի, որ ԱՄՆ-ը օրինական շահեր ունի հետխորհրդային տարածքում, թեկուզ այդ պետությունները նախկինում Խորհրդային Միության մաս են կազմել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ամերիկյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: «Գիտեմ, որ դա դժվար է: Երբեմն կասկածներ են առաջանում, օրինակ, Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների առթիվ, սակայն Ուկրաինան անկախ պետություն է, որի հետ մենք …

կարդալ ավելին

Կարգադրել է քննարկել

07.05.2006

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարգադրել է կառավարությանը` «քննարկել ԱՊՀ կազմում Վրաստանի հետագայում գտնվելու տնտեսական նպատակահարմարության հարցը»: «Մենք պետք է հաշվարկենք՝ արժե՞ արդյոք շարունակել մնալ ԱՊՀ կազմում: Մեզ պետք չեն հապճեպ եւ անմիտ որոշումներ, մեզ պետք է լավ վերլուծություն»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, նախօրեին հայտարարել է Վրաստանի նախագահը: «Եթե կարելի է դեռ որեւէ օգուտ ստանալ ԱՊՀ-ի մաս կազմելուց, …

կարդալ ավելին

Փոշմանել է

07.05.2006

«168 Ժամ»-ի նախորդ համարում գրել էինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դատի տալ արվեստաբան Հենրիկ Իգիթյանին, որը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանում ալան-թալանը սկսվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության օրոք: Եվ թե Լ. Տեր-Պետրոսյանի եղբայրն այդ տարիներին Հայաստանի կեսը թալանել է: Երեկ մեր թղթակիցը փորձեց պարզել, թե երբ է …

կարդալ ավելին

Ըընտրախախտումների գործուն մասնակիցները

07.05.2006

Արթուր Բաղդասարյանի հայտարարության առնչությամբ, թե 2007թ. ընտրությունները չեն կարող կեղծվել այնպես, ինչպես անցած ընտրություններն էին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է. «Կասկածում եմ, որ Ա. Բաղդասարյանը նկատի է ունեցել 2003թ. համապետական ընտրությունները, քանի որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն այն հիմնական կուսակցություններից էր, որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2003թ. ԱԺ ընտրությունների, քաղաքական համաձայնության ձեռքբերման արդյունքում …

կարդալ ավելին

Նրանց ընկերը պարոն չի դառնա

07.05.2006

ՀԿԿ նախկին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հայտարարել էր, թե ՀԿԿ-ն ֆինանսավորվում է Պաշտպանության նախարարության կողմից: Պարզվում է, այսօր դա այդպես չէ: Ըստ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի` ՀԿԿ-ն 20.000-ից ավելի անդամ ունի, որոնց անդամավճարները մի կերպ բավարարում են կուսակցության ծախսերին: Իշխանություններից ֆինանսավորման առաջարկներ, ըստ Թովմասյանի, եղել են, բայց «Թովմասյանը պարոն չի դարձել, չի դառնալու եւ ՀԿԿ հեղինակությունը …

կարդալ ավելին

Թումանյանին էլի նեղում են

07.05.2006

Lragir.am-ի աղբյուրներով, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի պաշտոնանկությունից հետո հարկային մարմինները սկսել են հաճախակի եւ հետեւողական հետաքրքրություն ցուցաբերել Ա. Թումանյանի «տանիքի տակ» աշխատող ձեռնարկությունների նկատմամբ, եւ այդ ընկերությունները հարկային խնդիրներ ունեն: Մասնավորապես, ըստ այդ աղբյուրի, հարկային մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մեծ անիվ» ընկերությունը, որը նույնպես գտնվել է Ա. Թումանյանի «տնտեսվար հաճախականության տիրույթում»:

կարդալ ավելին

Գալու է

07.05.2006

ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ-ի ենթահանձնաժողովի հերթական հավաքը: «Տվյալ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում ենթահանձնաժողովի նախագահ, բրիտանացի դիվանագետ, լորդ Ռասել Ջոնսթոնը: Նախատեսվում է նրա այցը Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,- ըստ «Trend»-ի, հայտնել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Վերջինս չի բացառել, որ Ստրասբուրգում ԼՂՀ …

կարդալ ավելին

Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստվիր պատերազմի

07.05.2006

Փորձագետների հաշվարկներով` 2005թ. ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ՀՆԱ-ն աճել է 6%-ով, իսկ ռազմական ծախսերը` մի քանի անգամ ավելի շատ՝ 21%, եւ կազմել են մոտ 28,2 մլրդ դոլար։ Ռազմական ծախսերի աճի տեմպը ավելի քան 3 անգամ գերազանցում է ՀՆԱ-ի աճի տեմպերին։ Ենթադրվում է, որ այս միտումը շարունակվելու է նաեւ 2006թ. ընթացքում։ Նախնական հաշվարկներով, ԱՊՀ երկրների ռազմական …

կարդալ ավելին

Կոմունիստներն՝ ընդդեմ ԱՄՆ-ի

07.05.2006

Փողային նվագախմբի ուղեկցությամբ` կարմիր դրոշներով, փուչիկներով եւ պրոլետարիատի մեծ առաջնորդ Վլադիմիր Իլյիչի նկարները ձեռքներին` Կոմկուսի ներկայացուցիչներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից հանդիսավոր շքերթով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ, ուր տեղի ունեցավ մայիսմեկյան հանրահավաքը: Իսկ հանրահավաքում թեւածող միակ միտքը «Կորչի Ամերիկան, Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսն էր: Օրեր առաջ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, երեկ …

կարդալ ավելին