Գնաց Էմիրաթներ

08/05/2006

Ռոբերտ Քոչարյանի մայիսի 4-ի հրամանագրերով Արշակ Փոլադյանն ազատվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից, եւ այդ պաշտոնում նշանակվել է Վահագն Մելիքյանը (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Հիշեցնենք, որ երեք օր առաջ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնից: