«168 Ժամ»-ի նախորդ համարում գրել էինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դատի տալ արվեստաբան Հենրիկ Իգիթյանին, որը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանում ալան-թալանը սկսվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության օրոք: Եվ թե Լ. Տեր-Պետրոսյանի եղբայրն այդ տարիներին Հայաստանի կեսը թալանել է: Երեկ մեր թղթակիցը փորձեց պարզել, թե երբ է Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստվում դիմել դատարան: Պարզվեց, որ ՀՀ առաջին նախագահը որոշել է Իգիթյանի ասածները բանի տեղ չդնել: