Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարգադրել է կառավարությանը` «քննարկել ԱՊՀ կազմում Վրաստանի հետագայում գտնվելու տնտեսական նպատակահարմարության հարցը»: «Մենք պետք է հաշվարկենք՝ արժե՞ արդյոք շարունակել մնալ ԱՊՀ կազմում: Մեզ պետք չեն հապճեպ եւ անմիտ որոշումներ, մեզ պետք է լավ վերլուծություն»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, նախօրեին հայտարարել է Վրաստանի նախագահը: «Եթե կարելի է դեռ որեւէ օգուտ ստանալ ԱՊՀ-ի մաս կազմելուց, մենք կքննարկենք այդ հարցը: Իսկ եթե մենք գործնականում արդեն չենք կարող օգուտ ստանալ ԱՊՀ-ին անդամակցելուց, ապա Վրաստանի ժողովուրդը խորհրդարանի եւ կառավարության հետ միասին պետք է մեր երկրին արժանի որոշում կայացնի,- ասել է Սահակաշվիլին՝ ավելացնելով,- հարցի շուրջ խորհրդատվություններ Թբիլիսին վարում է բարեկամների եւ գործընկերների, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հետ»: