ԵԿՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ներկայիս ԱԺ-ն դարձել է հեղինակազուրկ ինչ-որ կառույց: Ըստ նրա` «Պատգամավորներն ավելի շատ ընտրությունից ընտրություն խոստանում են մարդկանց ճանապարհներն ասֆալտել: Իսկ համազգային խնդիրները նրանց բոլորովին չեն հուզում»: Մ. Մալխասյանը երեկ հույս է հայտնել, որ 2007թ. ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանն ամենեւին էլ նման չի լինի այսօրվա խորհրդարանին: