«Թող մի հատ մտնի ընդդիմադիր դաշտ, օդանավակայանում գրպանները ստուգեն, «Ալֆան» պառկացնի գետին, կրակեն իրենց վրա, եթեր ուզի` չտան, մեր նման թող ասի` օր առաջ պետք է Քոչարյանը հեռանա պաշտոնից, նոր այն ժամանակ կհասկանանք, որ ընդդիմություն է»,- բոլորովին վերջերս ընդդիմություն դառնալու հայտ ներկայացրած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին այսպես արտահայտվեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: …
կարդալ ավելինՆախօրեին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ որոշ լուրերի, արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, որից հետո տեղի են ունեցել ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների առանձին հանդիպումները նախ` Վարդան Օսկանյանի, ապա` Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում համանախագահների եւ համանախագահող երկրների փոխարտգործնախարարների` …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի մայիսի 19-ի հրամանագրով Բագրատ Եսայանն ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Նույն օրը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Բ. Եսայանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ: Փաստորեն, դաշնակցական Բ. Եսայանը զբաղեցրեց երեկ աշխատանքից ազատված կրթության փոխնախարար Նորայր Ղուկասյանի տեղը: Իսկ թե ո՞վ է այսուհետ Ռ. Քոչարյանին կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խորհուրդներ տալու՝ առայժմ …
կարդալ ավելինԱյս օրերին, երբ ՕԵԿ-ը հետ է կանչում իր կողմից առաջադրված պաշտոնյաներին, պատրաստվո՞ւմ է իր աթոռը զիջել նաեւ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Հարցին ի պատասխան` Գ. Ոսկանյանն ասաց, որ ինքն ԱԺ ՎՊ նախագահ ընտրվել է ոչ թե կոալիցիայի շրջանակներում, այլ դրանից վաղ: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով, Ոսկանյանն ընտրվել է մինչեւ կոալիցիայի կազմավորումը` 2002թ.: …
կարդալ ավելինԳնալով ՀՀ-ում այլեւս անիմաստ է դառնում Ոստիկանության, Ազգային անվտանգության եւ այլ նմանատիպ կառույցների գոյությունը, քանի որ այդ հսկայական պետական հիմնարկների գործն Արամ Կարապետյանը կարող է իրականացնել միայնակ: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարեց, որ ինքն ունի իր սեփական գործակալական ցանցը, որի միջոցով կարողանում է այս կամ այն ինֆորմացիան ստանալ: Իսկ վերջին …
կարդալ ավելին«ՀՀ-ում բացի Սերժ Սարգսյանից որեւէ մեկը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է ազատ արդար ընտրություններում հաղթել: Նման բան ենթադրողը բավականին վառ երեւակայություն ունի եւ պատվեր է կատարում»,- երեկ ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Վերջինս այս համատեքստում առաջարկում է Հմայակ Հովհաննիսյանին տալ բոլոր պաշտոնները, որ սցենարների հարցը փակվի: Հիշեցնենք, …
կարդալ ավելինԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր մերձավոր շրջապատի սանձարձակ պահվածքի պատճառով հերթական անգամ հայտնվել է տհաճ իրավիճակում: Չորեքշաբթի երեկոյան Գյումրիի Շախմատի տան մոտակայքում գտնվող «Քիքըն» սրճարանում կրակոցներ է արձակել Գյումրիի քաղաքապետարանի Բնակկոմունալ վարչության պետ Հովհաննես Գրքիկյանի որդին` Հովսեփ Գրքիկյանը։ (Նշենք, որ Հ. Գրքիկյանը համարվում է Վ. Ղուկասյանի ամենամոտ անձնավորությունն ու աջ ձեռքը): Ի դեպ, հետաքրքիր է, …
կարդալ ավելին– Համառ լուրեր են պտտվում, որ, այնուամենայնիվ, դուք եք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստվերային ղեկավարը: Միաժամանակ` նույն կարգավիճակով արծարծվում է նաեւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը: Ինչո՞ւ նախընտրեցիք «ստվերային» կոորդինատորի դերակատարումը: – Այն, ինչ շրջանառվում է, ամենեւին էլ չի նշանակում, թե դա է իրականությունը: Եթե այդպիսի խնդիր լիներ, ապա ես հրապարակավ որեւէ հայտարարություն կանեի: Լուրջ …
կարդալ ավելինԴեռեւս ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու մտադրության մասին հայտնելուց անմիջապես հետո հայտարարեց, թե ՕԵԿ-ն անցնում է ընդդիմադիր դաշտ: Ինչպե՞ս են մեր ընդդիմադիրները վերաբերվում Ա. Բաղդասարյանի այդ հայտարարությանը եւ պատրա՞ստ են արդյոք համագործակցել իրեն մեկ օրում ընդդիմադիր հռչակած նոր գործընկերոջ հետ: Այս հարցերի շուրջ քաղաքական դաշտում առկա ընդդիմության շարքերում կարծիքները կարծես …
կարդալ ավելինՉէինք պատկերացնում, որ կունենանք բազմաթիվ ու բազմաբնույթ արձագանքներ: Այդ արձագանքներից տպավորություն է ստեղծվում, թե դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր կուսակից աշխատակիցներով թալանել է ամբողջ մարզը եւ ստեղծել է կոռուպցիայի ու կաշառակերության այնպիսի մթնոլորտ, որ վերադարձը դեպի օրինականություն այլեւս անհնար է: Կան նաեւ սպառնացող բնույթի արձագանքներ: Նախորդ հրապարակումներից հիշեցնենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մարզի դատախազությունը …
կարդալ ավելինՕտար երկրներից պարբերաբար տրվող դրամաշնորհները հանգեցնում են տվյալ երկրում կոռուպցիայի աճին: Այսինքն, մարդիկ իրենք չեն աշխատում, ընտելանում են պատրաստի փողերին, ծուլանում են, ձեւավորվում է կախվածության հոգեբանություն, եւ ստեղծվում են կոռուպցիոն տրամադրություններ: Այս մասին առավել հանգամանորեն կարող են պատմել նախագահական նստավայրից կոռուպցիայի դեմ պայքարող կառույցները: Նույն տրամաբանությունը կարող է աշխատել նաեւ քաղաքական ուժերին, նրանց գործողությունները օտար …
կարդալ ավելինԵրեկ կառավարությունում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007թթ. անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նիստ։ Քննարկվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Ա. Մարգարյանը բավարար է գնահատել …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, մի քանի օր առաջ «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, թե վթարված ինքնաթիռը ժամանակին տեխզննում է անցել Բելգիայում, բայց բելգիական կողմը շատ արագ հերքել էր նրա այդ հայտարարությունը։ Եվ ահա մայիսի 16-ին Միխայիլ Բաղդասարովը պարզաբանել է, թե իրենք պարզապես շփոթել են Բելգիան եւ Բուդապեշտը։ Ավիաընկերության ղեկավարի համար, իհարկե, Բելգիան եւ Բուդապեշտը …
կարդալ ավելին«Եթե Հայաստանում նոր կուսակցություններ են ստեղծվում, նշանակում է` երկրում դեմոկրատիա կա»,- չորեքշաբթի օրն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունների պարագայում, իհարկե, ՀՀ-ն կփայլեր իր ժողովրդավարության ողջ հմայքով, եթե դրա վրա ստվեր չգցեր Արտաշես Թումանյանի եւ նրա «Նոր երկիր» կուսակցության տխուր պատմությունը։ Ըստ երեւույթին, պրն …
կարդալ ավելինԱրթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն պես բանակցություններ է սկսել ԱԺ ընդդիմության հետ եւ նրանց համոզում է վայր դնել պատգամավորական մանդատները: Սա Ա. Բաղդասարյանի միակ հնարավորությունն է ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու համար: Իրականում Ա. Բաղդասարյանի ակցիայի նպատակն ընդդիմությանն ու ժողովրդին ապացուցելն է, թե հենց ինքն է այն խարիզմատիկ լիդերը, որին երկար ժամանակ ընդդիմությունը …
կարդալ ավելինԱդրբեջանցիներին երեկ այսպես անվանեց ՌԴ պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության. Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ։ Պրն Զատուլինն այդ ժամանակ խոսում էր Կովկասի ժողովուրդների պատմության մասին եւ հայերին ու վրացիներին հիշատակելուց հետո նշեց նաեւ ադրբեջանցիներին, «կամ հին ալբանացիներին»: Ներկաներից նրան հակաճառելու համարձակություն ունեցավ միայն քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ …
կարդալ ավելինՄեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կամաց-կամաց դիտվում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների ենթատեքստում, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Որեւէ կոնֆլիկտի լուծում դա լոկալ խնդիր չէ, այլ աշխարհաքաղաքական շահերի, հետաքրքրությունների բախման, համադրման ենթատեքստում է արվում: Չի կարելի ասել, թե գերտերությունների հարաբերությունները չեն կարող ազդել կոնֆլիկտի լուծման վրա, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաման է ստորագրել, որով ՕԵԿ անդամ Սերգո Երիցյանն ազատվել է Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից: Ռ.Քոչարյանի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին նշանակվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Լ.Մկրտչյանն այդ պաշտոնին է նշանակվում երրորդ անգամ: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: 1998-99 թվականներին Լեւոն Մկրտչյանն …
կարդալ ավելինՄեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Փարիզյան լիագումար նիստին մասնակցելուց հրաժարվելը, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս եւ այլ միջազգային նմանատիպ հանդիպումներից ՀՀ նախագահի հրաժարվելը ՌԴ-ից ՀՀ կախվածության հետեւանք է: «Իրականում Ռ. Քոչարյանը սարսափելի վախենում է, որ այդ հանդիպումներին մասնակցելով` ինքը կշարժի Վլադիմիր Պուտինի զայրույթը: Դրա համար …
կարդալ ավելին«Եթե 2003 թվականի ընտրությունները կեղծված էին, բա դու ինչո՞ւ համաձայնեցիր դառնալ Ազգային ժողովի նախագահ: Եթե ընդդիմությունն է դա ասում, հասկանում եմ, Արամ Զ. Սարգսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու մինչեւ հիմա ոտք չի դնում Ազգային ժողով, բա քո պահվածքը ո՞նց հասկանամ»,- կոալիցիայի վերջին նիստի ժամանակ, դիմելով Արթուր Բաղդասարյանին, այսպես է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանը: Եվ ընդհանրապես, …
կարդալ ավելին