Շա՜տ ժողովրդավար ենք

20/05/2006

«Եթե Հայաստանում նոր կուսակցություններ են ստեղծվում, նշանակում է` երկրում դեմոկրատիա կա»,- չորեքշաբթի օրն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունների պարագայում, իհարկե, ՀՀ-ն կփայլեր իր ժողովրդավարության ողջ հմայքով, եթե դրա վրա ստվեր չգցեր Արտաշես Թումանյանի եւ նրա «Նոր երկիր» կուսակցության տխուր պատմությունը։ Ըստ երեւույթին, պրն Աբրահամյանը ծանոթ չէր նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի կուսակցաշինական ոդիսականին կամ պարզապես չէր ուզում հիշել այդ մասին։