Հին Ալբանացիներ

20/05/2006

Ադրբեջանցիներին երեկ այսպես անվանեց ՌԴ պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության. Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ։ Պրն Զատուլինն այդ ժամանակ խոսում էր Կովկասի ժողովուրդների պատմության մասին եւ հայերին ու վրացիներին հիշատակելուց հետո նշեց նաեւ ադրբեջանցիներին, «կամ հին ալբանացիներին»: Ներկաներից նրան հակաճառելու համարձակություն ունեցավ միայն քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ նշելով, որ դրանք տարբեր ազգեր են։ Նրա ռուս գործընկերը որոշեց չվիճել եւ խորամանկ ժպիտով պատասխանեց. «Միգուցե։ Թեեւ այդ հարցում կարող են տարբեր տեսակետներ լինել»։