«Այդ սկզբունքները չեն համընկնում Ադրբեջանի մոտեցումների հետ: Կան մի քանի փոքր սկզբունքներ, որոնք համընկնում են, սակայն հարցերի մեծամասնության վերաբերյալ մոտեցումները տարբեր են,- անդրադառնալով Բուխարեստում Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, որի ընթացքում պետք է որոշ սկզբունքներ համաձայնեցվեն, երեկ ԱԺ-ում ասել է ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:- Հայաստանը պնդում է ազգերի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը` տարածքային ամբողջականությունը: Այս երկու սկզբունքների …
կարդալ ավելին– Հունիսի 4-ին Բուխարեստում նախատեսված է Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը: Կարո՞ղ ենք որոշակի ակնկալիքներ ունենալ, որ ԼՂՀ բանակցություններում գոնե այս անգամ որեւէ շոշափելի արդյունք կլինի: – Ղարաբաղյան հիմնահարցը եղել է Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր քաղաքական գործընթացների անկյունաքարը: 2006թ. միջազգային հանրության կողմից հայտարարվեց ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տարի: Եվ անկախ Ռամբույեի ձախողված հանդիպումից, ԱՄՆ-ը իր վրա …
կարդալ ավելին«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը երեկ ԱԺ-ն չընդունեց ոչ թե այն պատճառով, որ պատգամավորները դեմ էին քվեարկել այդ օրինագծին, այլ շնորհիվ նրա, որ դահլիճում նստած պատգամավորները պարզապես ի նշան բոյկոտի` չէին քվեարկել ընդհանրապես: Նույնիսկ քվեարկության համար նախատեսված «ձեռնպահ» կոճակն էին ավելորդ համարել սեղմել: Միակ դեմ քվեարկած պատգամավորը «Գրանդ Տոբակո» ՀՁ նախկին տնօրեն …
կարդալ ավելինՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում թերթերից մեկին տված հարցազրույցում լրագրողի հարցին` «Կարո՞ղ եք առաջարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանաձեւ», պատասխանել է. «Ռուսաստանը պատրաստ է փոխընդունելի լուծում գտնելու երաշխավոր դառնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել են վերսկսել բանակցային գործընթացը: Անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում»:
կարդալ ավելինԻլհամ Ալիեւը մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստից հետո հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Ի. Ալիեւը նաեւ մասնակցել է Ֆրանսիայում Ադրբեջանի նոր դեսպանատան բացմանը։ Ալիեւը, արարողության մասնակիցներին շնորհավորելուց հետո, որպես պատմական կարեւորություն ունեցող իրադարձություն, նշել է ադրբեջանական նավթի Ջեյհան նավահանգիստ հասնելը։ Ժակ Շիրակը մատնանշել է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այս օրերին սկսել է բանակցություններ վարել «Օրինաց երկիր» կուսակցության հետ: Հասկանալի է, բանակցությունները նա տանում է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ի հետ գնալու համար, քանի որ բոլորին է հասկանալի` ՀԴԿ-ն չունի այն ռեսուրսները, որ ինքնուրույն հաղթահարի 7 տոկոսի շեմը: Սակայն Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքեց …
կարդալ ավելինԱյն նույն օրերին, երբ Ռուսաստանում սքինհեդները տասնյակ մարդկանց աչքի առաջ հերթական հայ երիտասարդին էին սպանել եւ «կեցցե Ռուսաստանը» գոռալով հեռացել, Արամ Կարապետյանը Երեւանում նույն «կեցցե Ռուսաստանը» կարգախոսով հանրահավաք էր կազմակերպել։ Եվ պահանջում էր, որ ռուսական ռազմաբազաները դուրս չբերվեն Ջավախքից, որովհետեւ հենց ռուսական զորքն է տեղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը։ Ընդհանրապես, այս զարմանահրաշ անձնավորությունը տարօրինակ պատկերացում …
կարդալ ավելին«Ես դրական եմ գնահատում Արթուր Բաղդասարյանի հրաժարականը, քանի որ անգամ ՀՀ-ում իշխող կոալիցիոն կուսակցություններն են բացեիբաց հայտարարում, որ իրենք տարաձայնություններ ունեն իշխանությունների վարած քաղաքական կուրսի հետ, եւ հեռանում են: Փաստորեն, ոչ միայն ընդդիմությունն է հայտարարում, որ այդ կուրսը սխալ է, այլ նաեւ` իշխանության մեջ եղած կուսակցությունը»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ …
կարդալ ավելինՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ իրանյան ներկա ճգնաժամը, Իրանի միջուկային զենքի ծրագրերն ու ագրեսիվ հայտարարությունները ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն են: «Շատերը մոռացել են, որ Իրանն ու Իրաքը տարածաշրջանում իրար հավասարակշռում էին. չէ՞ որ իրանական հեղափոխությունից հետո հեղափոխության արտահանման գաղափարը կանխվեց Իրան-իրաքյան պատերազմի միջոցով եւ Իրաքի ռեժիմով,- ասում է նա: – «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ …
կարդալ ավելինVox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը 2006թ. մարտի 1-ից ապրիլի 25-ն ինտերնետային հարցում է անցկացրել բիզնեսի եւ քաղաքականության թեմայի շուրջ։ Առաջարկված երեք հարցերին 231 մասնակիցները տվել են այսպիսի պատասխաններ։ Բիզնես էլիտայի ներկայացուցիչներից հարցման մասնակիցների 25%-ը ամենաարհեստավարժ քաղաքական գործիչ համարել է Խաչատուր Սուքիասյանին։ Երկրորդ տեղում Գուրգեն Արսենյանն է (15%), երրորդը՝ Գագիկ Ծառուկյանը (8%)։ Մեծամասնությունը (33%-ը) բիզնեսմեններից …
կարդալ ավելին«ՕԵԿ-ից դուրս գալու համար իմ եղբոր վրա ճնշում չի եղել»,- Հյուսիսային պողոտայի բացման օրը լրագրողներին հայտնեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Քաղաքապետը ժխտեց նաեւ, թե դրա համար իրեն են զգուշացրել, եւ հիշեցրեց, որ ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորները շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը:
կարդալ ավելինԱԺ նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահի կարգավիճակն ու բյուջեն հնարավորինս օգտագործում էր նաեւ քաղաքական արտաքին կապեր ստեղծելու նպատակով: Նրա շրջապատը որքան էլ փորձում է նրան ներկայացնել որպես «եվրոթեկնածու», այնուամենայնիվ, նրան թե Եվրոպայում, թե Ռուսաստանում շատերը չեն ճանաչում: Մեր տեղեկություններով` Ա. Բաղդասարյանը Ֆրանսիա կատարած մի այցի ժամանակ փորձել է հանդիպել Ֆրանսիայի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, արդեն հայտնվել է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի պոտենցիալ գնորդը: Հունական «OTE» ընկերությունից դրանք ցանկանում են ձեռք բերել ռուսական «ՎիմպելԿոմ» օպերատորը, որը ՌԴ-ում ներկայացնում է հայտնի «Բիլայն» առեւտրային ապրանքանիշը: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հակասական տեղեկատվություն տարածվեց «ԱրմենՏելի» վաճառքի վերաբերյալ, որը հունական կողմն այդպես էլ չհերքեց:
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելուց հետո ԱԺ տվյալ խմբակցությունը լքած պատգամավորը պետք է վայր դնի իր մանդատը: Ըստ նրա, այսօր այդ խնդիրն օրենսդրորեն ամրագրելու կարիք կա: «Ես միանշանակ կողմնակից եմ այդ հարցում, սակայն մեզանում դա պետք է կիրառել հաջորդ գումարման ԱԺ-ի համար»,- ասել …
կարդալ ավելինԱրթուր Բաղդասարյանը չի ցանկանում լքել ԱԺ երրորդ հարկը` իր բոլոր հարմարություններով, իսկ ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի այլեւս նախկին նախագահ, ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը (որի հրաժարականն ընդունվել է դեռեւս անցած հինգշաբթի)` ծառայողական մեքենայից: Նա երեկ ԱԺ-ից դուրս եկավ իր նախկին ծառայողական մեքենայով: Ասում են` ՕԵԿ-ը դեռեւս ԱԺ-ում անում է այն, ինչ սիրտն ուզում է, որովհետեւ ԱԺ տարբեր …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի նիստին, բացի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու կոալիցիային նոր մաս կազմող ՄԱԿ-ից, մասնակցել է նաեւ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Տիգրան Թորոսյանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկվել է ընդամենը չորեքշաբթի օրը կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը, որտեղ ընդգրկվելու է նաեւ ԱԺ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի կոալիցիայի …
կարդալ ավելինՌուսական «Կոմերսանտ-Դենգին» Թուրքիայի տուրիստական վայրերը ներկայացնող գովազդային հավելվածի հետ ընթերցողին տրամադրել է նաեւ մի սկավառակ, որը պատմում է «հայերի կողմից թուրքերի ցեղասպանության» մասին: Սրան բացասաբար է արձագանքել հայկական ինտերնետային հանրությունը՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով նամակ գրել պարբերականի խմբագրությանը՝ պահանջելով ընթերցողներից ներողություն խնդրել ապատեղեկատվության համար: Բազմաթիվ նամակներում մասնավորապես նշվում է. «Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է: Այս առումով …
կարդալ ավելինԱԺ որեւէ խմբակցությունից հերթական զանգվածային առնետավազքից հետո պատգամավորները սկսում են կարծիք հայտնել, որ բարոյական կլիներ, եթե համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները խմբակցությունից դուրս գալու դեպքում վայր դնեին իրենց մանդատները: Եվ սկսում են հիշել, որ 1995 թվականին ՀՀ Առաջին գումարման Ազգային ժողովի Կանոնակարգ-օրենքով հստակ սահմանված էր, որ եթե պատգամավորը համամասնական ցուցակով ընտրվելուց հետո որոշում է դուրս գալ …
կարդալ ավելինՉնայած համեմատաբար նշանակալից ժամանակաընթացքին, այդ կազմակերպությունը փաստացի գործողություններով, ընդհանուր առմամբ, աչքի չի ընկել: Այս անգամ չորս պետությունների նախագահների առջեւ խնդիր է ծառացած՝ ՎՈՒԱՄ-ը դարձնել արդյունավետ: Սպասվում էր, որ Կիեւում կհայտարարվի դաշինքի՝ մշտապես գործող քարտուղարներով տարածաշրջանային կազմակերպության վերափոխման մասին: Բարեփոխված ՎՈՒԱՄ-ի գործառույթները հիմնականում պետք է տանեն տնտեսական համագործակցության եւ էներգետիկ անվտանգության ապահովման: Ընդ որում, հարց է …
կարդալ ավելին«Դուք գիտեք, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` ես ներկայացրել էի իմ հրաժարականը եւ այսօր` հինգ օր անց, ես այն պետք է վերահաստատեմ: Վերահաստատում եմ իմ հրաժարականը 5-օրյա ժամկետում. քանի որ ԱԺ նիստ չկա, ես դա անում եմ հրապարակային, լրագրողների ներկայությամբ, եւ համաձայն ԱԺ կանոնակարգի` ես վայր եմ դնում ԱԺ նախագահի իմ լիազորությունները»,- երեկ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում …
կարդալ ավելին