Ռուսական «Կոմերսանտ-Դենգին» Թուրքիայի տուրիստական վայրերը ներկայացնող գովազդային հավելվածի հետ ընթերցողին տրամադրել է նաեւ մի սկավառակ, որը պատմում է «հայերի կողմից թուրքերի ցեղասպանության» մասին: Սրան բացասաբար է արձագանքել հայկական ինտերնետային հանրությունը՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով նամակ գրել պարբերականի խմբագրությանը՝ պահանջելով ընթերցողներից ներողություն խնդրել ապատեղեկատվության համար: Բազմաթիվ նամակներում մասնավորապես նշվում է. «Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է: Այս առումով նման հակահայկական ակցիան կարող է ընկալվել որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ-ի կողմից… Հայերի ցեղասպանության ժխտումը փաստացիորեն նշանակում է այդ հանցագործության մասնակիցը լինել…»: