Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնը» «ԱրմենՏելի» միակ հայ պոտենցիալ գնորդը չէ: Մեր տեղեկություններով, ընկերության 90% բաժնետոմսերի գնման հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Նա լոնդոնաբնակ բիզնեսմեն է, ով մինչ վերջերս «Ալկատել» ընկերության խորհրդի նախագահ Սերժ Չուրուկի խորհրդականն էր: Ի դեպ, ազգությամբ հայ Չուրուկին, որն անցյալ տարի Հայաստան էր ժամանել, ընդունել է ՀՀ …
կարդալ ավելինԵրեկ պատգամավորներից շատերը քվեարկում էին ոչ միայն իրենց, այլեւ գործընկերների փոխարեն: ՀՀԿ-ական պատգամավորներին ուրիշի փոխարեն կոճակ սեղմելու մեջ երեկ մեղադրեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Սրան ի պատասխան` Խաչատուր Սուքիասյանը ռեպլիկի կարգով նկատեց, թե երբ ՕԵԿ-ն իշխող կոալիցիայի կազմում էր, նույն Հ. Մարգարյանը շատ ուրախ նայում էր, թե ինչպես Է մեծամասնությունն «ապահովում» քվորում, եւ այն ժամանակ …
կարդալ ավելինՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը մեկն է այն պատգամավորներից, ով պարտաճանաչորեն քվեարկում է ոչ միայն իր, այլեւ իր կողքին նստած բացակա ընկերների փոխարեն: Երեկ Հ. Ղարագյոզյանն այնքան էր տարվել «օրինաստեղծ» աշխատանքով, որ չնկատեց, թե ինչպես կողմ քվեարկեց ընդդիմության առաջարկին: Ընդ որում, նա կողմ քվեարկեց ոչ միայն իր, այլեւ բացակա Աշոտ Արսենյանի փոխարեն: Ու սա` այն …
կարդալ ավելինՀայրենի խորհրդարանը երեկ հայտնվել էր ցայտնոտային իրավիճակում: Մինչեւ ժամը 16:30-ն ԱԺ-ն դեռ չէր հաստատել իր օրակարգը: Իսկ երբ հերթական ընդմիջումից հետո վերջապես ԱԺ-ն ձեռնամուխ եղավ քվեարկությանը, դահլիճում գրեթե պատգամավոր չէր մնացել: Արդյունքում, քվորումի բացակայության պատճառով, օրակարգի առաջին մասն այդպես էլ մնաց չհաստատված: Իսկ այդ ամենի «մեղավորը» ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր, ով երեկ …
կարդալ ավելինԱԺ այլեւս նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հրաժարականից հետո անցել է ընդհատակ. ՕԵԿ նախագահն այլեւս չի մասնակցում ԱԺ օրինաստեղծ աշխատանքին: Այս ողջ ընթացքում նա միայն երկու անգամ է մտել ԱԺ նիստերի դահլիճ` այն էլ ընդամենը մի քանի րոպեով: Առաջին անգամ նա նիստերի դահլիճ մտավ իր հրաժարականի օրը, որպեսզի բանավիճի Արտաշես Գեղամյանի հետ: Երկրորդ անգամ նա …
կարդալ ավելինԱնկախության ձեռքբերումից ի վեր մեր մեծահարուստներն էլ սկսեցին իրենց գումարները պահել այս երկրի բանկերում։ Սակայն հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների շրջանակն այդքանով էլ սահմանափակվում է։ Այս հարաբերությունների անբավարար մակարդակի մասին երեկ խոսեցին նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար տկն Միշելին Քալմի Ռեյը։ «Հայ-շվեյցարական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով։ …
կարդալ ավելինՎերջին շրջանում դոլարի փոխարժեքի տատանումները սկսել են հուզել նաեւ պատգամավորներին: Երեկ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը պատգամավորներին առաջարկեց ԱՄՆ դոլարի արժեզրկման թեմայով կազմակերպել խորհրդարանական լսումներ: «Այսօր մարդիկ արտերկրում, իրենց կյանքը վտանգելու գնով գրոշներ են աշխատում, իրենց ընտանիքներին ուղարկում, մինչդեռ դոլարն օր օրի արժեզրկվում է: Եվ սա` այն դեպքում, երբ անհասկանալի պատճառներով թանկանում են լայն սպառման ապրանքների …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ լրագրողների տված հարցերը, պարզվում է, զայրացրել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հարցին, թե Տիգրան Պետրոսյանի կիսանդրու բացման ժամանակ Սերժ Սարգսյանի հետ առանձնացած ի՞նչ էր խոսում, Ա. Հովսեփյանը պատասխանել է. «Հասկացողին մեկ ասա, անհասկացողին` հազար ու մեկ»: Հովսեփյանի խոսքերով, ինքն արդեն 30 տարի աշխատում է դատախազությունում եւ …
կարդալ ավելինՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը երեկ նորից պաշտոն է ուզել իշխանություններից: Այս անգամ նա իշխանություններին իր ծառայություններն է առաջարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Հիշեցնենք, որ այս տարի սա Հ. Խաչատրյանի արդեն թվով երրորդ համանման առաջարկն է: Չնայած իշխանությունների կողմից ստացված նախորդ մերժումներին, ՍԻՄ նախագահը դարձյալ պաշտոն է աղերսում՝ թաքուն հույս փայփայելով, թե մի օր …
կարդալ ավելինՕԵԿ-ի հետ կատարվածն, ըստ ՀՀՇ-ական Արամ Մանուկյանի, արագացնում է կոալիցիայի փլուզումը, ինչն էլ, ըստ նրա, արագացնում է իշխանափոխությունը: Իսկ հանուն պաշտոնի ՕԵԿ-ը դավաճանածներին նա որակեց «մարդկային տականք»: «Վանո Սիրադեղյանն ասում էր` մեկ ու հիսունից ներքեւ մարդկանց մի վստահեք: Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշում եք, ասում էր` Սերգո ջան, լավ չես ապրելու: Սերգոն էլի լավ չի ապրելու, որովհետեւ …
կարդալ ավելին«Շաբլոն բառեր, պահուստային արտահայտություններ մի օգտագործիր»,- երեկ Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Պատճառը` մարզում գրանցված ինքնասպանության բարձր ցուցանիշն էր, որի շուրջ մարզի դատախազի զեկուցումը չբավարարեց Ա. Հովսեփյանին: Նրա այս խոսքերը ներկաներին հիմք տվեցին ենթադրելու, որ Շիրակի դատախազը մոտ ժամանակներս խնդիրներ է ունենալու: Ի դեպ, մեր …
կարդալ ավելինԿալմիկիայի խուրալը (խորհրդարան) որոշում է կայացրել վաղաժամ դադարեցնել Դաշնային խորհրդի սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ սենատորին հետ կանչելու օգտին են արտահայտվել նիստին ներկա 19 պատգամավորներից 18-ը: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Կալմիկիայի խուրալին Չախմախչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմում էր ուղարկել Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Դրանից մեկ օր առաջ Լ. Չախմախչյանը, ինչպես նաեւ …
կարդալ ավելին– ՄԱԱ-ում քննարկման ժամանակ հայտարարեցիք, թե ուրախ եք կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալու եւ իշխող կոալիցիայի դիրքերի թուլացման համար: Ինչո՞վ է պայմանավորված ձեր ուրախությունը: – Ուրախ եմ այնքանով, որ կոալիցիան մեկ երրորդով թուլացավ: Իսկ կոալիցիայի թուլացումն ինձ համար կարեւոր է այնքանով, որ այն կարագացնի իշխանափոխությունը: Դասական երկրներում կոալիցիայի փլուզումը քաղաքական ճգնաժամ կարող էր ստեղծել: Սակայն …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան դառնալու անհաջող փորձից հետո Հրանտ Խաչատրյանը հիմա էլ իշխանություններից խնդրում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Համենայն դեպս, երեկ Մամուլի ազգային ակումբում նա բաց տեքստով հայտարարեց այդ մասին: «Ես հենց վաղը իմ պատգամավորական մանդատը վայր կդնեմ, եթե քաղաքական բոլոր կուսակցությունները համաձայնեն, որպեսզի ես դառնամ ԿԸՀ նախագահ: Իմ կողմից դա կլինի իմ …
կարդալ ավելինԿենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը երեկ շարունակեց «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության դեմ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական հայցի քննությունը: Փոքր ընդմիջումից հետո դատարանը որոշեց հաշտության բանակցությունների համար կողմերին տրամադրել եռօրյա ժամկետ: Հիշեցնենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցները` դատարանի …
կարդալ ավելինGazetasng ինտերնետային կայքում ռուս ազգայնամոլների ձեռքով վերջերս սպանված հերթական զոհի՝ 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության մանրամասների մասին պատմող նյութ է զետեղված, որը ենթադրում էր նաեւ կայքի ընթերցողների վերաբերմունքը կատարվածին: Արձագանքներն անցնում են հարյուրի սահմանը, սակայն, որքան էլ անհավանական է թվում, ազգայնամոլական հողի վրա հայ երիտասարդի սպանությանն արձագանքողներին դա անել ստիպել է ամենեւին էլ ոչ կարեկցանքը կամ, …
կարդալ ավելինԿալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կասկածի տակ չի դնում սենատոր Լեւոն Չախմախչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի բերած փաստարկները, իր համաձայնությունն է տվել հունիսի 23-ի նիստում հարցը դնել քննարկման եւ Չախմախչյանին զրկել մանդատից: ՌԴ-ի մեր աղբյուրների հավաստմամբ, այժմ լուրջ հետաքննություն է ընթանում Լ. Չախմախչյանի հետ կատարված դեպքի առնչությամբ: Արդեն իսկ մի …
կարդալ ավելին«Ադրբեջանցիները կարծես թե կորցնում են խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու իրենց հնարավորությունը: Ես ներկա չեմ եղել բանակցություններին, սակայն հանրապետության նախագահն ինձ տեղյակ է պահել, որից հետո իմ կարծիքն այն է, որ ադրբեջանցիները կորցնում են խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու իրենց հնարավորությունը»,- երեկ հայտարարել է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախարարն ակնհայտորեն նկատի ունի, որ ադրբեջանցիները հնարավորություն ունեին խաղաղ …
կարդալ ավելինՍեւծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսի մասնակից, ադրբեջանցի անկախ պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, պարզվում է, ավելի շատ է մտածում Հայաստանի մասին, քան Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները: Երեկ ԱԺ-ում նա մեծ ափսոսանքով է խոսել Հայաստանի՝ տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալու փաստի մասին. «Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում. էներգակիրների մասով խոշոր ծրագրեր են իրականացվում: Հայաստանը, ցավոք, դուրս է մնում այդ …
կարդալ ավելին«Քանի դեռ հավատն ամրապնդված չէ ժողովրդի մեջ, ցանկացած բիզնեսմեն փորձելու է հայտնվել ամենաապահով դիրքում, այսինքն` խորհրդարանում»,- երեկ այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքերով, «երբ օրենքը դառնա հավասար բոլորի համար, եւ անարդարության էլեմենտները վերանան, եւ տարբեր արտադրողների միջեւ մրցակցությունն արդար ու հավասար դաշտում ընթանա, ապա գործարարները կհասկանան, որ իրենց անմիջական ներկայությունն …
կարդալ ավելին