Չախմախչյանը կորավ

09/06/2006

Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կասկածի տակ չի դնում սենատոր Լեւոն Չախմախչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի բերած փաստարկները, իր համաձայնությունն է տվել հունիսի 23-ի նիստում հարցը դնել քննարկման եւ Չախմախչյանին զրկել մանդատից: ՌԴ-ի մեր աղբյուրների հավաստմամբ, այժմ լուրջ հետաքննություն է ընթանում Լ. Չախմախչյանի հետ կատարված դեպքի առնչությամբ: Արդեն իսկ մի քանի պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել գործի հետ ինչ-ինչ առնչություններ ունենալու պատճառով: Մեր աղբյուրների հավաստմամբ, միայն այս գործով չէ, որ հետաքննություն է իրականացվում. ասում են՝ Լ. Չախմախչյանի գործունեության տակ ֆինանսական մեծ «մախինացիաներ» կան:

Կարդացեք Չախմախչյանի գործերը լավ չեն