Կոճակը խաղալիք չէ

13/06/2006

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը մեկն է այն պատգամավորներից, ով պարտաճանաչորեն քվեարկում է ոչ միայն իր, այլեւ իր կողքին նստած բացակա ընկերների փոխարեն: Երեկ Հ. Ղարագյոզյանն այնքան էր տարվել «օրինաստեղծ» աշխատանքով, որ չնկատեց, թե ինչպես կողմ քվեարկեց ընդդիմության առաջարկին: Ընդ որում, նա կողմ քվեարկեց ոչ միայն իր, այլեւ բացակա Աշոտ Արսենյանի փոխարեն: Ու սա` այն դեպքում, երբ ՀՀԿ խմբակցությունը որոշել էր չմասնակցել քվեարկությանն ու բոյկոտել ընդդիմության առաջարկը: Ի դեպ, այդ քվեարկությունը երեկ բոյկոտեց նաեւ ընդդիմությունը: Եվ երբ ցուցատախտակին տեսավ, որ միայն ինքն է կողմ քվեարկել, ընդ որում, նաեւ ուրիշի փոխարեն, շփոթվեց. «Վայ քո, էս ի՞նչ արեցի»: