Այ քեզ հարեւան

09/06/2006

Սեւծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսի մասնակից, ադրբեջանցի անկախ պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, պարզվում է, ավելի շատ է մտածում Հայաստանի մասին, քան Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները: Երեկ ԱԺ-ում նա մեծ ափսոսանքով է խոսել Հայաստանի՝ տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալու փաստի մասին. «Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում. էներգակիրների մասով խոշոր ծրագրեր են իրականացվում: Հայաստանը, ցավոք, դուրս է մնում այդ ծրագրերից. Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան՝ որպես հզոր նավթային պետություն, Բաքու-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգիծ: Հայաստանում պետք է լուրջ մտածեն այս մասին. մենք հարեւաններով պետք է վերջացնենք պատերազմը»: