Կենացները թանկանում են

13/06/2006

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնը» «ԱրմենՏելի» միակ հայ պոտենցիալ գնորդը չէ: Մեր տեղեկություններով, ընկերության 90% բաժնետոմսերի գնման հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Նա լոնդոնաբնակ բիզնեսմեն է, ով մինչ վերջերս «Ալկատել» ընկերության խորհրդի նախագահ Սերժ Չուրուկի խորհրդականն էր: Ի դեպ, ազգությամբ հայ Չուրուկին, որն անցյալ տարի Հայաստան էր ժամանել, ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հարկ է նկատել նաեւ, որ «Ալկատելը» «Վիվա Սելլի» սարքավորումների մատակարարն է: Ա. Սարգսյանը նաեւ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Բրիթիշ Պետրոլիումի» խորհրդականն է անցումային տնտեսությամբ երկրներում: