Երեկ պատգամավորներից շատերը քվեարկում էին ոչ միայն իրենց, այլեւ գործընկերների փոխարեն: ՀՀԿ-ական պատգամավորներին ուրիշի փոխարեն կոճակ սեղմելու մեջ երեկ մեղադրեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Սրան ի պատասխան` Խաչատուր Սուքիասյանը ռեպլիկի կարգով նկատեց, թե երբ ՕԵԿ-ն իշխող կոալիցիայի կազմում էր, նույն Հ. Մարգարյանը շատ ուրախ նայում էր, թե ինչպես Է մեծամասնությունն «ապահովում» քվորում, եւ այն ժամանակ ծպտուն չէր հանում: «Հիմա ես կուզենայի, որ ասեք` այն ժամանակ ղալաթ ենք արել, հիմա ուրիշ ձեւով ենք անելու: Ախր իրենք որ այդ ղալաթն արել են, ավանդույթ է ձեւավորվել, այլապես այդ ավանդույթը չէր ձեւավորվի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Խ. Սուքիասյանը: