Սերգո Ջանն ուզում է լավ ապրել

18/05/2006

Կրթության նախարար Սերգո Երիցյանն առավոտյան մեր թղթակցին վստահեցնում էր, թե իր թիմի հետ դուրս է գալու կոալիցիայից. «Թիմով ենք եկել, իսկ թիմը՝ թիմ է»: Սակայն երեկոյան նրա թիմն արդեն ուրիշ էր: Բանն այն է, որ Ս. Երիցյանը երեկոյան կողմ մտափոխվել է, եւ նախընտրել է ոչ թե Արթուր Բաղդասարյանին, այլ նախարարական իր պորտֆելը: Արդյունքում նա դուրս է եկել «Օրինաց երկրից»:

Մեր աղբյուրների հավաստմամբ, երեկ Ս. Երիցյանը հանդիպում է խնդրել Ռոբերտ Քոչարյանից ու փորձել է համոզել, որ ինքը չի ուզում դառնալ ընդդիմադիր: Սակայն Ռ. Քոչարյանը Երիցյանին հիասթափեցրել է` ասելով, որ նրան պարզապես կհեռացնեն: Չնայած սրան, Երիցյանը որոշել է դուրս գալ ՕԵԿ-ից: Ասում են` նա շա~տ է վախենում «Կարծիք» հաղորդաշարին վերադառնալու հեռանկարից: