Երեկ աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանը: Համաձայն «Քաղծառայողի մասին» օրենքի, Ս. Կոշեցյանը պետք է առաջիկայում նոր քննաշրջան անցներ, սակայն, մեր աղբյուրների համաձայն, նա հրաժարվել է այդ հնարավորությունից: Կոշեցյանին կփոխարինի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը: