ԱՄՆ-ը օգնում է մեր իրավապահներին

20/05/2006

Մայիսի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կնքվել է 699.000 դոլար արժեքով ՀՀ Ոստիկանության համապետական համակարգչային ցանցի ստեղծման պայմանագիրը: Ցանցը կձեւավորեն AEAI-ը եւ վերջինիս հայաստանյան գործընկեր` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: Այս ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունները հետաքննությունները ժամանակին իրականացնելու գործում, աջակցել այդ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակմանը, զարգացնել Հայաստանի հնարավորությունը` օգտվելու միջազգային քրեական տվյալներից: Վերջինս անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի իրավապահներին` միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների գտնվելու վայրը պարզելու համար: