Ճանաչեք

26/05/2006

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օպտիմալ տարբերակը փուլայինն է, եւ «միայն փախստականների վերադարձից հետո հնարավոր կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», ասել է. «Մեզ կրկին անգամ զարմացնում է, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հասարակությանը ներկայացնել մի այնպիսի մոտեցում, որը չի համապատասխանում ներկայումս վարվող բանակցությունների բովանդակությանը: Մենք բազմիցս նշել ենք, որ փոխհամաձայնության հասնելը ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, ինչը հնարավոր կդարձնի պատերազմի հետեւանքների վերացման հարցերի քննարկումը»: