Խաղաղ ճանապարհով

26/05/2006

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը, սակայն ԱՄՆ առաջնորդը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում ունի: Միաժամանակ երեկ «Վաշինգտոն փոստ» թերթը գրել է, որ Իրանի ղեկավարությունը մի շարք միջնորդների միջոցով փորձում է անմիջական երկխոսության համաձայնություն ստանալ ԱՄՆ-ից՝ միջուկային ծրագրի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: