ԱՊՀ անդամ մի շարք երկրներ, այդ թվում` եւ հարեւան Վրաստանն, այսօր բարձրաձայնում են ԱՊՀ կազմից դուրս գալու մասին: Որքանո՞վ է նպատակահարմար ԱՊՀ կազմում նաեւ ՀՀ-ի մնալը՝ մեր հարցին ի պատասխան, ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը պատասխանեց, թե Հայաստանը գնում է «իր ուրույն ճանապարհով»: Գ. Ղարիբջանյանը համամիտ չէ այն տեսակետների հետ, որ ԱՊՀ-ն իրեն սպառել է: «ԱՊՀ յուրաքանչյուր անդամ եթե փորձի ավելի ակտիվանալ, ապա ԱՊՀ-ն անշուշտ դեռ դրական ներգործություն կունենա, քանի որ 70 տարի եղել են տնտեսական լուրջ կապեր, այսօր մշակութային կապերն են զարգանում, եւ իրար ասելիքները նման կառույցում շատ ավելի հեշտ է, քան յուրաքանչյուրը դա անի առանձին»,- գտնում է Գ. Ղարիբջանյանը: