Իշխող կոալիցիան իր նոր կազմով խորհրդարանում այնուամենայնիվ փոքրամասնություն է: ՀՀԿ-ՀՅԴ-ՄԱԿ պատգամավորական խմբակցությունները միասին ԱԺ-ում ունեն 56 պատգամավոր, մինչդեռ ԱԺ մեծամասնության համար անհրաժեշտ է ունենալ 66-ը: Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե իրեն չի՞ մտահոգում այս փաստը: «Դուք գլխաքանակային նկատի ունեք: Բայց եթե խորհրդարանը քվեարկում է, եւ այդ ժամանակ ակնհայտ է մեծամասնության առկայությունը, նշանակում է, որ մեծամասնություն կա»,- ասաց նա: