Ակցիա՝ ընդդեմ սքինհեդների

04/06/2006

Հունիսի 5-ին, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է կազմակերպվելու՝ ընդդեմ այն անկարգությունների եւ հանցագործությունների, որոնք այսօր տեղի են ունենում Ռուսաստանում՝ հայ ժողովրդի դեմ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նման ակցիա ցանկացել էր նախաձեռնել դեռեւս Վիգեն Աբրահամյանցի ապանությունից հետո, սակայն դա նրան չէր հաջողվել: Այդ առիթով նա նույնիսկ Երեւանում դժգոհել էր՝ ասելով, թե այդ ժամանակ չգիտես՝ ում զանգես. «մարդ չկա»: Հետաքրքիր է` այս անգամ ովքեր են արձագանքելու այս ակցիային: