Դեսանտ Սերգոն

18/06/2006

Տիգրան Կարապետիչի հավաստմամբ, ԿԳ նախկին նախարար, ՕԵԿ նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանը, ով նախօրեին նշանակվեց նախագահի խորհրդական, «վաղուցվանից դեսանտ» էր»: «Եթե չլիներ, էլ ինչի՞ էին վերցնում, ուրեմն` ինքն իր աշխատանքն արեց: Ինքն ամենասկզբից, երբ հիմնադրել էին այդ կուսակցությունը, այն ժամանակվանից այնտեղ էր: Ական էր»,- կարծում է ԺԿ ղեկավարը: Ի դեպ, Տ. Կարապետիչը երեկ հայտարարել է, որ ինքը միայն ԱԺ-ում հայտնվելով չի բավարարվելու, որովհետեւ ուզում է դառնալ Հայաստանի նախագահ, ու առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն անպայման առաջադրելու է: