ՀԺԿ+ՕԵԿ

18/06/2006

«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ իրենք մի շարք հարցերի շուրջ պատրաստ են համագործակցել վերջերս ընդդիմադիր դաշտում հայտնված ՕԵԿ-ի հետ: «ՕԵԿ-ի հետ կոնկրետ հարցերի շուրջ համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ արդեն օրինակներ կան: Սակայն սերտ համագործակցության մասին խոսելը դեռ վաղաժամ է»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Նրա խոսքերով, ԱԺ-ում որոշ հարցերի շուրջ իրենք եւ ՕԵԿ-ը միասնական դիրքորոշում արդեն ունեցել են: «Բայց եկեք չմոռանանք, թե քանի պատգամավոր մնաց այդ խմբակցությունում»,- ասաց Ս. Դեմիրճյանը` ժողովրդին հուսադրելով, թե ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՕԵԿ-ը վերջին շրջանում բավական ակտիվ բանակցություններ է վարում նաեւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ա. Բաղդասարյանը Ս. Բաբայանին առաջարկել է առաջիկա ԱԺ ընտրություններին դաշինքով գնալ: Նույն աղբյուրի պնդմամբ, նրանց մեջ, այնուամենայնիվ, որեւէ համագործակցություն չի ստացվի: