Հունիսի 27-28-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի աշխատանքային այցը Վրաստան: Այցի ընթացքում նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի, ԱԳ նախարար Գ. Բեժուաշվիլիի, խորհրդարանի նախագահ Ն. Բուրջանաձեի հետ: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում Օսկանյանը հանդես կգա տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին նվիրված ելույթով: