«Եթե հայկական ուժերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում առկա են բնակավայրերի հրկիզման դեպքեր, ապա խնդիրներ են առկա ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»,- երեկ Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ ասել է ԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե «ՀՀ կողմից օկուպացված տարածքներում այրվում են անտառները»: Ըստ Ռենե վան դեր Լինդենի, Ղարաբաղի հարցի ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովը կբարձրացնի հրկիզումների հարցը: ԵԽ ԽՎ նախագահը հակամարտության կողմերից մեկի նմանատիպ գործողությունները գնահատել է բացասական: