Հուլիսի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Հետաքրքիր է, որ Քոչարյանն Իրան է մեկնում ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, որը ՀՀ-ում համարվում է պետական տոն: Հիշեցնենք, որ մայիսի վերջերին նա հրաժարվեց մեկնել Փարիզ` մասնակցելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին` պատճառաբանելով, որ խիստ զբաղված է: Բացի այդ, մայիսի 28-ին նա պետք է մասնակցեր Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա միջոցառումներին: Բայց այսօր, փաստորեն, ՀՀ Սահմանադրության օրը նրան չի խանգարում մեկնել Իրան: