Առուն չտեսած՝ բոբիկացել են

30/06/2006

Իշխանական դաշտում առաջիկայում բավական ակտիվ վերադասավորումներ են սպասվում: Մինչդեռ ընդդիմությունն այս օրերին մատնվել է բացարձակ անգործության: Եվ տպավորություն է ստեղծվում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններն իրենց համար չեն: Մեկնաբանելով իշխանական թեւում ընթացող գործընթացները, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ նկատեց. «Ես միայն ուրախանում եմ դրանից, քանի որ առաջ ընդդիմությանն էին մեղադրում դեռ ոչինչ չեղած ինչ-որ քայլեր ձեռնարկելու մեջ: Հիշում եմ Գալուստ Սահակյանին, իշխանական թեւի այլ քաղաքական գործիչների, ովքեր մեզ մեղադրում էին առուն չտեսած թռնելու ցանկություն ունենալու մեջ: Հիմա իրենք են դեռ առուն չտեսած բոբիկացել: Հավանաբար վերահաս վտանգի զգացողությունն է իրենց հուշում նման բաներ անել: Իսկ ընդդիմությունն օրհասական պահերին գրեթե միշտ պատրաստ է եղել»: