Ես չեմ անդամակցելու ՄՀՀ-ին

30/06/2006

Մեր հարցին, թե` ի վերջո անդամակցելո՞ւ եք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ ես եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամները ձեւավորման փուլում աջակցել ենք մեր գործընկերներին, որոնք այդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ են: Բազմիցս կրկնել եմ, որ չեմ անդամակցելու այդ կուսակցությանը: Այսօր խմբում քննարկումներ են ընթանում, թե 2007թ. խորհրդարանական ընտրություններում որ ուժի հետ համագործակցել` Ազգային ժողովում մեծամասնություն ձեւավորելու համար»:

Իսկ հաջորդ հարցին, թե որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, թե ինքն ու խմբի անդամները մտնելու են ՀՀԿ, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Պետք չէ ոչինչ բացառել: Քննարկվում է նաեւ այդ տարբերակը»: