Արտաշես Գեղամյանը երեկ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, ինչը, ըստ դիտորդների, հերթական անգամ ապացուցում է, որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված ական է: Երեկ ԱԺ-ում Ա. Գեղամյանը՝ վկայակոչելով ԱՄՆ հեղինակավոր հասարակական կարծիքն ուսումնասիրող «Գելապի» կենտրոնի հարցման արդյունքները, թե հայ ժողովուրդն արդյոք կողմնակի՞ց է հեղափոխության միջոցով իշխանափոխության իրականացմանը, հայտարարել է, թե հայ ժողովրդի 67-70 տոկոսը գտնում է, որ դա Հայաստանի համար զարգացման ճանապարհ չէ: «Փաստորեն, հասարակական կարծիքը հեղափոխական ճանապարհով իշխանափոխության կողմնակից չէ»,- եզրակացրել է Գեղամյանը: