ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ պատասխանելով «Արդարություն» դաշինքի պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հայտարարությանը, թե «…իշխանությունն այսօրվանից լուրջ պատրաստվում է ընտրություններին…», իսկ ԿԸՀ անդամներին վերապատրաստելն ու ուսուցանելը «նոր տեխնոլոգիաների» հիմք է, ասել է. «Իմ կարծիքով, հարգարժան պատգամավորի կողմից փորձ է արվում կիրառել հին «տեխնոլոգիա», այն է՝ հող նախապատրաստել առաջիկա ընտրություններում հնարավոր պարտության իրական պատճառները քողարկելու համար»: