Կգնա Աջարիա

21/06/2006

Ուրբաթ օրը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր գտնվում Երեւան-Բաթումի-Երեւան երկաթուղային ուղիղ հաղորդակցության բացման կապակցությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ջավախքի հիմնախնդիրներին: Ի. Չոգովաձեն ընդգծել է, որ վրացական իշխանություններն արդեն իսկ որոշակի միջոցներ են հատկացնում Ջավախքի ենթակառուցվածքների, մասնավորապես` ճանապարհների վերանորոգման նպատակով: Ա. Մարգարյանը տեղեկացրել է, որ այս տարվա հուլիսին կայանալիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կայցելի Աջարիա: