Ժամանել են

21/06/2006

Ղարաբաղ են ժամանել ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների որոնման Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Պաատա Զախարեիշվիլին եւ Բերնար Կլազենը, որոնք այցելել են Ղարաբաղի բանակի կողմից վերահսկվող տարածքները: Երեկ նրանք Ստեփանակերտում զրուցել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Խմբի համանախագահները մտադիր են հանդիպել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների եւ նախկին ռազմագերիների հետ: