«Regnum»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը երեկ Կիեւում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե գալիք աշնանը նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի այցն Ուկրաինա: Տարասյուկը նաեւ նշել է, որ այս տարի կայանալու է Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովի այցը Հայաստան: Նրա խոսքերով՝ այցի ճշգրիտ ժամկետները կախված են առաջիկայում Երեւանում կայանալիք միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման արդյունքներից: Ուկրաինան նաեւ առաջարկում է իր տարածքը` Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների անցկացման համար: