Չայկան՝ դատախազ

26/06/2006

Երեկ ՌԴ խորհուրդը գլխավոր դատախազ է նշանակել Յուրի Չայկային, ով 1999-ից արդարադատության նախարարն էր: Այդ պաշտոնում նա փոխարինել է հրաժարական տված Վլադիմիր Ուստինովին: Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել Վ. Ուստինովին արդարադատության նախարար նշանակելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը պնդել է, թե Ուստինովը ստիպված է եղել հրաժարական տալ նաեւ Մոսկվայում հայերի սպանությունների պատճառով: Սակայն արտգործնախարար Վարդան Օսկանյանը փաստել է, որ դա փոխարտգործնախարարի զուտ անձնական ենթադրությունն է: