ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՕԵԿ նախկին անդամ Ստեփան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխող քաղաքական կոալիցիայի կազմից եւ իրեն հայտարարեց ընդդիմություն, մի շարք ՕԵԿ-ականներ շռնդալից կերպով լքեցին այդ կուսակցությունը: Նրանցից մեկն էլ երդվյալ ՕԵԿ-ական Ստեփան Բարսեղյանն էր: Բայց, փաստորեն, իշխանություններն անարձագանք չեն թողել վերջինիս քայլն ու հայրենի կուսակցությանը դավաճանելու համար նրան փոխնախարարի պաշտոն են տվել: