Հայաստանը կմիանա՞

24/06/2006

«Թըրքիշ դեյլի նյուս» թուրքական թերթը պնդում է, թե երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ քննարկելու Հայաստանի հնարավոր մասնակցությունը Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման ծրագրին: Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի առաջնորդը դրականորեն է արձագանքել Հայաստանի մասնակցության գաղափարին: Միեւնույն ժամանակ թերթը վկայակոչում է մի թուրք պաշտոնյայի, որի խոսքերով, եթե Հայաստանը միանա այդ ծրագրին, երկաթուղու կառուցման անհրաժեշտությունն ընդհանրապես կվերանա, քանի որ Թուրքիան եւ Հայաստանը միացնող ուղիղ երկաթգիծ արդեն կա, բայց այն չի գործում քաղաքական պատճառներով: