Երեսուն տեղ ընդդիմությանը

03/07/2006

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը երեկ ՄԱԱ-ում հերթական անգամ բացառել է արտահերթ ընտրությունների հավանականությունը: Միեւնույն ժամանակ նա կանխատեսել է, որ հաջորդ ԱԺ-ում ընդդիմությունը կունենա մոտ 30 կամ քիչ ավելի տեղ: «Եթե արտախորհրդարանական ուժերը խելացի լինեն եւ դաշինքներ կազմեն, միգուցե ԱԺ-ում մեկ խմբակցություն էլ ավելանա»,- ասել է նա՝ վստահեցնելով, թե 2008-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն վճռորոշ դերակատարում կունենա: