Անընդունելի է

03/07/2006

«Հազարավոր բնիկ ադրբեջանցիների բացակայության պայմաններում ԼՂ-ում հանրաքվե անցկացնելն անընդունելի է»,- «Կավկազպրեսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Կոտե Քեմուլարիան: Վերջինս նախօրեին Բաքվում հանդիպել է Էլմար Մամեդյարովի հետ եւ իր աջակցությունն է հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քեմուլարիայի կարծիքով՝ Վրաստանում եւ Ադրբեջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են այդ երկրների զարգացումը եւ տարածաշրջանում միջազգային ծրագրերի կենսագործումը: