Սորոսը պատրաստ է

30/06/2006

Ամերիկացի հայտնի մեծահարուստ Ջորջ Սորոսը, հիմնվելով «Բաց հասարակություն» ինստիտուտի եզրակացությունների վրա, հայտարարել է, որ «կոռուպցիան Հայաստանում ավելի զարգացած է, քան Վրաստանում»: «Regnum»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ջ. Սորոսը հայտարարել է Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում հրավիրած ասուլիսի ընթացքում: «Մենք կցանկանայինք օգնել Հայաստանին, բայց դրա համար անհրաժեշտ է կառավարության ցանկությունը»,- ընդգծել է Սորոսը: Հիշեցնենք, որ վերլուծաբանների կարծիքով՝ հենց Ջ. Սորոսի «օգնության» արդյունքում Վրաստանում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», ինչին հաջորդեց ռուս-վրացական հարաբերությունների կտրուկ վատացումը: