Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. Մարգարյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ: Բացի այդ, Լիբանանի արտգործնախարարը կայցելի Մատենադարան, Ցեղասպանության թանգարան եւ Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր, որտեղ տեղի կունենա նաեւ ծառատունկի արարողություն: Բացի այդ, ԱԳՆ-ում նախատեսված է նաեւ ՀՀ-ի եւ Լիբանանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը: