ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը` Ռազմիկ Դարբինյանն օրերս մամուլով ցանկություն է հայտնել ընդգրկվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը: Երբ «Իրավունք» թերթի ուղիղ կապի հյուրն է եղել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, նրա հայրը` «Ուրարտու» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ռազմիկ Լեւոնի Դարբինյանը նախարարին հարցրել է. «Ես իմ երեք ընկերների հետ ցանկանում եմ ընդունվել ՀՅԴ շարքերը»: Լ. Մկրտչյանն էլ պատասխանել է. «Ես կզգուշացնեմ ՀՅԴ ԳՄ կազմակերպական բաժնին, որպեսզի սիրով ընդունեն եւ զրուցեն Ձեզ հետ»: