Օսկանյանը դեռ կմտածի

16/07/2006

ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն, ըստ էության, չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին լուրերը: «Ես կարծում եմ, որ թերեւս կարող եմ իմ մասնակցությունը բերել Հայաստանի գործընթացներին, պետականության կառուցման, զարգացման խնդիրներին: Բայց թե այդ մասնակցությունը ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ, այս պահին ես չեմ կարող ասել եւ դրա մասին չեմ էլ մտածել: Այդ ամենը ցույց կտա ժամանակը»,- հայտարարել է նա: