ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հերթական անգամ փորձում է իրար գլուխ հավաքել ընդդիմադիր լիբերալներին: Իհարկե, առայժմ դժվար է ասելը, թե այս նախաձեռնությունն ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ սրանից առաջ էլ մի քանի նման փորձեր եղել են: Սակայն ամեն անգամ լիդերների ամբիցիաների պատճառով այդ փորձերն անհաջողությամբ են պսակվել: Անվիճելի փաստ է, որ …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանի Կոդորի կիրճում սկսվել են նախապատրաստական աշխատանքները՝ Աբխազիայի վտարանդի կառավարության տեղակայման համար: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, երեկ կիրճ են մտել շինանյութով բեռնված առաջին բեռնատարները, ժամանել է վտարանդի կառավարության անդամների խումբը, որը պետք է որոշի, թե որտեղ են կառուցվելու կառավարության շենքը եւ բնակելի տները: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ շինարարությունը պետք է ավարտվի «մինչեւ ցրտերի …
կարդալ ավելինԹուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եղել եւ մնում են ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության վայրիվերումների հիմնական պատճառը: Զրուցակիցս՝ քաղաքագետ եւ սոցիոլոգ, դոկտոր պրոֆեսոր Էքարտ Շտրատենշուլտեն Բեռլինի Եվրոպական ակադեմիայի տնօրենն է: Նրա հետ հարցազրույցն այս երկու կարեւոր հարցերի շուրջ է: – Միջազգային հանրությունը պնդում է, թե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է լուծում …
կարդալ ավելինԸստ «Turkish Daily News» թերթի, Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հետեւողական եւ դժվարին պայքար է մղում ազգայնականների դեմ՝ 1993 թվականից ի վեր փակված թուրք-հայկական սահմանը վերաբացելու համար: Ալիբեյօղլուն գտնում է, որ Հայաստանի հետ սահմանի վերաբացումը ոչ միայն շրջանի տնտեսության առողջացմանն ուղղված քայլ կլինի, այլեւ «ճեղքում կլինի թուրք արտահանողների համար, ովքեր երազում են հասնել Կենտրոնական Ասիայի եւ …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի նախորդ հրապարակումներից մեկում (թիվ 63) անդրադարձել էինք այս լքված տարածքին: Հիշեցնենք, որ մեր «Կողոպուտ օրը ցերեկով» հրապարակման մեջ վերոհիշյալ տարածքում կողոպտված Նարինե Սարգսյանն ահազանգում էր, թե Երեւանի կենտրոնում այս տարածքը մատնված է բացարձակ անտերության, վերածվել է հասարակական զուգարանի եւ այնտեղ օրը ցերեկով տարբեր քրեածին տարրերի կարելի է հանդիպել: «Շենքի ավերակներից փչող գարշահոտն արդեն …
կարդալ ավելինՕրերս Ստեփանակերտ են այցելել փորձագետներ` Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Նրանց մասնակցությամբ Ստեփանակերտում կայացել է անհայտ կորածների հարցերով զբաղվող փորձագետների համաժողով, որը նախաձեռնել էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ԼՂՀ կոմիտեն: Համաժողովի մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ անհայտ կորածների վերաբերյալ: Հյուրերը հանդիպում են ունեցել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Վերջինս հատկապես …
կարդալ ավելինԱյսօր Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինս հանդիպումներ է ունենալու ՀՀ բարձրաստիճան ղեկավարների հետ: Բացի այդ, Բրայզան մեկնելու է նաեւ Ստեփանակերտ, հետո` Բաքու: Նկատենք, որ վերջին շրջանում համանախագահները տարածաշրջան այցելելիս Ստեփանակերտ չէին գնում` պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը, եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպում էին Երեւանում: Սակայն այս անգամ կարծես Բրայզան որոշել …
կարդալ ավելին«Ոչ մի կասկած չկա, որ դեսպան Էվանսը հեռացվում է, որովհետեւ ինքն անցյալ տարի «հայկական ցեղասպանություն» բառը նշել է: Բոլոր նրանք, ովքեր այս մասին կասկած կհարուցեն, իսկապես հայության շահերին հակառակ են աշխատում»,- մեզ հետ զրույցում ասել է «California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Իսկ թե ինչո՞ւ է Պետդեպարտամենտն Էվանսի հայտարարությունից միայն 1 տարի անց որոշել նրան …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայտարարել է, թե որոշ դատախազներ աշխատում են դարն ապրած մեթոդներով, հաճախ թերտեղյակ կամ ընդհանրապես անտեղյակ են նոր օրենքներին: Ի լրացումն Ջհանգիրյանի դիտողությունների, 33 տարի դատախազությունում աշխատած Աղվան Հովսեփյանն էլ հավելել է. «Այսօրվա օրենքը չիմացող, երեկվա արդեն չգործող օրենքն իմացող դատախազն իրավաբան չէ, այլ` իրավունքի պատմության մասնագետ»: Ի դեպ, …
կարդալ ավելինՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաջին փոխնախագահ, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ՆԱՏՕ-ի խմբի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Վախիտ Էրդեմը Վեհաժողով է ուղղել երկրորդ դիմումը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով: Այդ մասին թուրքական ԱՊԱ գործակալությանը հաղորդել է Վախիտ Էրդեմը: «Ինձ վիրավորելու համար Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով առաջին անգամ ես դիմում եմ հղել Վեհաժողովին հունիսին: …
կարդալ ավելինՕրերս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե ի տարբերություն Արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո լրագրողներն Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցին` Դ. Հարությունյանն ի պաշտոնն իրավունք ունի՞ զբաղվել քաղաքականությամբ, թե՞ ոչ: «Արդարադատության նախարարի պաշտոնը, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, կարծեմ չի արգելում նրան զբաղվել քաղաքականությամբ»,- հայտարարեց …
կարդալ ավելինԺողովրդավարական ուղի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հայտարարել է, որ իր կուսակցությունն ԱԺ ընտրությունների ժամանակ կարող է համագործակցել ընդդիմադիր դաշտից ընդամենը 5-6 կուսակցության հետ` «Հանրապետություն», «ՕԵԿ», «Ժառանգություն», «Ազգային Միաբանություն» եւ ՀԺԿ: Սակայն Մ. Գասպարյանը մեկ վերապահում ունի. այն է` «Եթե հնարավոր դաշինքը լինելու է այնպես, ինչպես «Արդարությունն» էր, ապա ավելի լավ է չլինի»,- ասել …
կարդալ ավելինՄի քանի տարի է, ինչ ՀՀ Գլխավոր դատախազության եւ Արդարադատության նախարարության հարաբերությունները լարված են: Համենայնդեպս, այդ մասին շրջանառվող լուրերը երբեք չեն դադարել: Այս ողջ ընթացքում այդ լարվածությունն արտահայտվել է միմյանց հասցեին ակնարկված մեղադրանքներով: Գլխավոր դատախազություն-Արդարադատության նախարարություն լարված հարաբերությունների ականատեսը եղանք նաեւ երեկ` Դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ: 2006թ. առաջին կիսամյակում մեղադրանքի պաշտպանության ոլորտի աշխատանքներն ամփոփելիս, …
կարդալ ավելին«Նորմալ երեւույթ է, երբ անկախ պետության մեջ որեւիցե քաղաքական ուժ ձգտում է ստանձնել հեգեմոնի դեր: Ստացվում է, թե ոչ, դա արդեն այլ հարց է, բայց տղաները ոնց որ թե փորձ են անում` դառնա հեգեմոն»,- անդրադառնալով Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կուսակցականացմանը, երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` ավելացնելով, թե երկրի պատասխանատվությունը, հեգեմոնի դերը ստանձնելու հետ …
կարդալ ավելինՎերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում ամենաքննարկվող թեման թերեւս ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման հարցն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է ժամանակից շուտ ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին՝ նրա փոխարեն առաջարկելով դեսպան նշանակել Ռիչարդ Հոգլանդին: Սակայն ԱՄՆ-ի Սենատում վերջինիս թեկնածության հաստատման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով: Շատերի պնդմամբ՝ Ջ. Էվանսի հետկանչի պատճառը 2005թ. փետրվարին …
կարդալ ավելինԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը, որ իրեն քաղաքական կանխատեսումներ անելու գործում համարում է քիչ թե շատ հաջողակ, երեկ հայտարարել է, թե մինչեւ ԱԺ ընտրություններ ՀՀԿ-ն գրեթե ամբողջությամբ կանցնի Սերժ Սարգսյանի տիրապետության տակ: Բացի այդ, նա համարում է, որ ՀՀԿ Խորհրդի նախագահ պետք է լիներ ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Տիգրան Թորոսյանը: «Պատկերացնո՞ւմ եք, երկրի երկրորդ դեմքը …
կարդալ ավելինՕգոստոսին պատրաստ կլինի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Յըլդըրըմ Բիլանին Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի գործընկերների հետ հանդիպումից հետո: Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ի. Չոգովաձեն էլ հայտարարել է, թե ներկայումս մշակվում են նախագծի ֆինանսավորման հարցերը, եւ արդեն հայտնի է, որ միայն Կարս-Ախալքալաք հատվածի համար այն կկազմի առնվազն 400 մլն դոլար: …
կարդալ ավելինՀուլիսի 28-ին Վանաձորում էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վանաձորի գրասենյակից տեղեկացրին, որ նրա այցի մասին իրենք նախապես տեղեկացված չեն եղել եւ, փաստորեն, այն իրենց համար անսպասելի է եղել: Ինչպես նախորդ հանդիպմանը, այս անգամ էլ Ր. Հովհաննիսյանը հանդիպել է միայն կուսակցության անդամների հետ եւ խոստացել է, որ առաջիկայում կակտիվացնի իր այցերը: Նշենք, որ ի տարբերություն …
կարդալ ավելինՄինչ իշխանական թեւերում աշխույժ եռուզեռ է՝ առավել ներկայացուցչական են փորձում դառնալ հանրապետականները, «Բարգավաճ Հայաստանում» փորձում են ընդգրկել կյանքի բոլոր դեպքերի համար անհրաժեշտ մասնագետների՝ պարողների, նկարիչների, գինեկոլոգների, մարզիկների, գիտության թեկնածուների, դոկտորների եւ անգամ մեկ ակադեմիկոսի, ընդդիմադիր դաշտում ճնշող լռություն է: Ոչ մի նախաձեռնություն, ապագայի հետ կապված սփոփիչ կամ լավատեսական ոչ մի հայտարարություն: Սակայն հնարավոր չէ բացառել, …
կարդալ ավելինԵրբ քաղաքական կուսակցությունների ղեկավարները կամ խոշոր գործարարները հայտարարում են, թե իրենք «այսքան հազար մարդ ունեն», դրանով իսկ նրանք ակամա արտահայտում են իրենց իրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Այսինքն` ապացուցում են, որ իրենց համար ժողովուրդն ընդամենը «գլխաքանակ» է: Բայց շատ ավելի ցավալի է, երբ նույն կերպ են մտածում նաեւ մտավորականները: Ասենք` որեւէ հանրահայտ արվեստագետ, դերասան, նկարիչ կամ …
կարդալ ավելին