Րաֆֆիի այցը Վանաձոր

01/08/2006

Հուլիսի 28-ին Վանաձորում էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վանաձորի գրասենյակից տեղեկացրին, որ նրա այցի մասին իրենք նախապես տեղեկացված չեն եղել եւ, փաստորեն, այն իրենց համար անսպասելի է եղել: Ինչպես նախորդ հանդիպմանը, այս անգամ էլ Ր. Հովհաննիսյանը հանդիպել է միայն կուսակցության անդամների հետ եւ խոստացել է, որ առաջիկայում կակտիվացնի իր այցերը: Նշենք, որ ի տարբերություն մայրաքաղաքի` «Ժառանգության» Վանաձորի կառույցը տարածքային խնդիրներ չունի, քանի որ այդ տարածքը սեփականաշնորհված է եւ պատկանում է կուսակցության Վանաձորի մասնաճյուղի ղեկավարին: