Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հայտարարել է, որ իր կուսակցությունն ԱԺ ընտրությունների ժամանակ կարող է համագործակցել ընդդիմադիր դաշտից ընդամենը 5-6 կուսակցության հետ` «Հանրապետություն», «ՕԵԿ», «Ժառանգություն», «Ազգային Միաբանություն» եւ ՀԺԿ: Սակայն Մ. Գասպարյանը մեկ վերապահում ունի. այն է` «Եթե հնարավոր դաշինքը լինելու է այնպես, ինչպես «Արդարությունն» էր, ապա ավելի լավ է չլինի»,- ասել է նա` «Արդարության» մասին խոսելով որպես այլեւս վերջացած միավորում: