Սկսվել են

02/08/2006

Երեկ Վրաստանի Կոդորի կիրճում սկսվել են նախապատրաստական աշխատանքները՝ Աբխազիայի վտարանդի կառավարության տեղակայման համար: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, երեկ կիրճ են մտել շինանյութով բեռնված առաջին բեռնատարները, ժամանել է վտարանդի կառավարության անդամների խումբը, որը պետք է որոշի, թե որտեղ են կառուցվելու կառավարության շենքը եւ բնակելի տները: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ շինարարությունը պետք է ավարտվի «մինչեւ ցրտերի վրա հասնելը»: Այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի վերջը: Աբխազիայի ներկա իշխանությունները չեն ճանաչում վտարանդի կառավարությունը եւ կտրականապես դեմ են, որ այն տեղակայվի Կոդորի կիրճում: