Օգոստոսի 14-ին Կալիֆոռնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում հայտարարվել է նահանգային Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողով հիմնելու մտադրության մասին: Նախաձեռնությունն Ամերիկայի հայկական համագումարինն էր, իսկ պաշտոնական առաջարկը ներկայացրել են կոնգրեսականներ Դարիո Ֆրոմերը եւ Գրեգ Աղազարյանը: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է՝ «Կոնգրեսի հայկական հարցերով օրենսդիր հանձնաժողով»:
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կառավարությանը հանձնարարություն է տվել՝ մինչեւ աշուն ավարտել Կոդորի շրջանի կառուցողական աշխատանքները։ Փաստորեն 1 ամսվա շրջանակում Սահակաշվիլին ուզում է մինի-քաղաք սարքել՝ 1000 տներով, ուղղաթիռների համար վայրէջքային գոտիներով եւ ընդլայնված օդանավակայանով։ Վրաստանի նախագահի խոսքերով՝ Կոդորի առաջընթացը պետք է ոչ միայն տեղացիները տեսնեն, այլ նաեւ հարեւան Աբխազիայի բնակիչները։ «Աբխազիան պետք է համոզվի, որ այն, …
կարդալ ավելին«Մենք բոլորս սպասում ենք Հոգլանդի հնարավոր հրաժարականին, ու դա կլինի իրադարձությունների զարգացման ամենամեղմ ելքը»,- խոսելով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ կապված աղմուկի մասին` Սենատում պաշտոնական մի հավաքի ժամանակ ասաց հայ դիվանագետներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ: Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ դեսպան Թաթուլ Մարգարյանն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանում Ռիչարդ Հոգլանդի դեսպան «քվեարկվելու» դժվարությունները: Ու …
կարդալ ավելինLenta.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Ռոբերտ Քոչարյանի հետ Սոչիում հանդիպման ժամանակ իր խոսքի մեջ վրիպակ է թույլ տվել եւ ՀՀ-ն ու Ադրբեջանն իրար հետ շփոթել է: «Մենք շատ ուրախ ենք, թե ինչպես են մեզ մոտ անցկացվում Ադրբեջանի օրերը, անգամ տարին»,- Քոչարյանին դիմելիս ասել է Պուտինը: Ռ. Քոչարյանը փորձել է ուղղել ՌԴ նախագահի սխալը: …
կարդալ ավելինՀանգստացողների մեծամասնությունը նախընտրում է իր ամառային արձակուրդն անցկացնել ծովափնյա շրջաններում: Այս առումով նախկին Խորհրդային Միության հանրապետությունների քաղաքացիների համար Սեւ ծովն անփոխարինելի է: Եթե առաջ հայերը սիրում էին Սոչիում հանգստանալ, հիմա նախընտրում են Քաբուլեթին ու ծովափնյա Վրաստանի մյուս շրջանները: Սեւ ծով գնում են Հայաստանի միջին խավի ներկայացուցիչները: Միջին խավի քաղաքացիների մի մասն էլ, հիմնականում նրանք, ովքեր …
կարդալ ավելինԸստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, «Փլեթֆորմ» միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ Բաքու-Ջեյհան նավթատարին սպառնում է խողովակների կոռոզիա, ինչը կարող է էկոլոգիական աղետ առաջացնել Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Նավթատարի կառուցման կոնսորցիումը ղեկավարող «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն օրերս ստիպված էր դադարեցնել նավթի արտահանումն Ալյասկայում, ինչի պատճառը նույնպես նավթատարի կոռոզիան էր: «Փլեթֆորմ»-ի փորձագետ Միկա Մինյո Պալուելոն հայտարարել է, թե Կովկասում նավթատարի …
կարդալ ավելինԲաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումից հետո Միջերկրական ծով է հասցվել 11 միլիոն բարել ադրբեջանական նավթ: Ըստ «Անադոլու» գործակալության, «Բոթաշ» թուրքական ընկերության ներկայացուցիչ Հեքմեն Չելօղլուն ասել է, որ ադրբեջանական նավթով բեռնված 11 նավթատար նավ Ջեյհան նավահանգստից այդ նավթը հասցրել է միջազգային շուկաներ: Նրա խոսքերով՝ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել խողովակաշարից նավթի գողության բոլոր …
կարդալ ավելինԱշխատանքային այցով Արեւելյան Ադրբեջան նահանգում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պետք է կանգնեն միջազգային դատարանի առջեւ՝ «Իսրայելի հանցագործություններին մասնակից լինելու համար»: «Նրանք, ովքեր հզորություն, հարստություն, լայն քաղաքական եւ քարոզչական հնարավորություններ ունեն, փոխանակ այդ ամենն ի շահ մարդկության օգտագործելու, ցեղասպանություն են սանձազերծում լիբանանյան ժողովրդի դեմ»,- ասել է Իրանի …
կարդալ ավելին1995թ. Վիկտոր Դալլաքյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր Վազգեն Սարգսյանի օգնությամբ: Այնուհետեւ, ՀՀՇ-ի շնորհիվ, դարձավ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջը որպեսզի չորակվեր զինվորական հեղաշրջում, անհրաժեշտ էր, որ եւ՛ մտավորականները, եւ՛ քաղաքական գործիչներն ակտիվ մասնակիցը լինեին այդ գործի: Դրա համար օրենք ընդունվեց, որով պատգամավորը կարող էր դուրս գալ խմբակցությունից եւ մտնել պատգամավորական խումբ: Օրենքի …
կարդալ ավելինՆախօրեին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Կարեւորելով մեր երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացումը, վստահ եմ, որ Ուկրաինայի կառավարության նոր կազմը Ձեր ղեկավարությամբ նշանակալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կխորանա՝ ի նպաստ մեր …
կարդալ ավելինԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կախված է իրադարձությունների հետագա զարգացումից: «Նախագահների հանդիպումը միշտ նախապատրաստում են արտգործնախարարները, եւ նախագահների հերթական հանդիպումը կախված է արտգործնախարարների հանդիպումից»,- «Trend»-ին ասել է Կասպրչիկը եւ հավելել, թե նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլի հետ կապված կոնկրետ գաղափարներ առայժմ չկան: Իսկ Հայաստանի …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին` Երեւանի այլեւս նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանը, մտադիր է աշնանն Աջափնյակ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: Ըստ տարածված լուրերի` Ա. Սահակյանի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները ստանձնելու է անձամբ հայրը: Երեկ Գ. Սահակյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ինքը չի խառնվելու նախընտրական գործընթացներին եւ նախընտրական շտաբ ղեկավարելու …
կարդալ ավելինApsny.ge ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ հայ պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը Ռուսաստանին մեղադրում է հայերի ցեղասպանության մեջ: «Ռուսաստանը եւ Թուրքիան հայերի ցեղասպանության հարցում հավասար մեղավոր են»,- ասել է պատմաբանը: Ըստ Ռ. Համբարձումյանի, խոսելով հայերի ցեղասպանության մասին, անպայման պետք է ասել մինչ օրս արգելված եւ նշանակալի փաստ: Մասնավորապես, ինչպես նշել է պատմաբանը, ցեղասպանությունից 30 տարի առաջ Ռուսաստանում պետական մակարդակով …
կարդալ ավելինՎրաստանի կառավարությունը մտադիր է սեպտեմբերին Թուրքիայի հետ ստորագրել երկու երկրների միջեւ արտոնյալ առեւտրային ռեժիմի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն: «Այս տարվա հուլիսին Վրաստանն արդեն նախնական համաձայնություն էր ձեռք բերել Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմի հաստատման շուրջ։ Առանձնապես կարեւոր է Վրաստանից Թուրքիա գինու արտահանման արտոնյալ ռեժիմը»,- ասել է նախարարը: …
կարդալ ավելինՏ. Թորոսյանի խոսքերով՝ այս երկրներում ժողովրդավարության կառույցները որպես այդպիսին գոյություն ունեն, սակայն շատ կարեւոր է, որ այդ կառույցները բովանդակություն ստանան: «Այդ խմբի երկրները, ի վերջո, պետք է կամ լիարժեք բովանդակություն հաղորդեն այդ ժողովրդավարական կառույցներին, ունենան կայացած ժողովրդավարություն, կամ կարող են վերջնականորեն այդ կառույցները բովանդակազրկվել եւ դառնալ ընդգծված ավտորիտարիզմ ունեցող երկրների ժամանակակից ցուցափեղկ: Եվ այս հստակությունը …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարից հետո երկրի բացարձակ իշխանությունն անցավ «Հանրապետական խունտային»: Երեկ «Փաստարկ» ակումբում նման կարծիք է հայտնել Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա, 1998-ից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «ռազմական մեքենան եւ պատժիչ ապարատը բռնակցվում են մի կուսակցության, որի ձեռքում է եւ՛ պառլամենտական, եւ՛ գործադիր իշխանությունը»: Դ. Հակոբյանի խոսքերով՝ այս …
կարդալ ավելին«Գրավյալ տարածքները ռազմական ճանապարհով հետ վերցնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատրաստակամությանն առնչվող իրավիճակը փոքր-ինչ անեկդոտային բնույթ է ձեռք բերում, երբ պաշտպանության նախարարը մշտապես պատրաստվում է ձեռնարկել այդ»,- «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: «Պաշտպանության նախարարը չպետք է որեւէ հայտարարություն անի, այլ պետք է հարց բարձրացնի երկրի ղեկավարության առջեւ եւ սպասի հարձակման հրամանի»,- …
կարդալ ավելին– Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի շուրջ ստեղծված ներկայիս լարված իրավիճակը: – Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հիմնականում միտված են այդ երկրի` որպես տարածաշրջանային գերտերության, մասնատմանը: Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի, հիմնական մտավախությունն այն է, որ Իրանը հետագայում կարող է միջուկային զենք ստեղծել եւ դառնալ անկառավարելի գործոն: Սակայն Իրանը, որպես երեքհազարամյա պետական ավանդույթներ ունեցող երկիր, որն ունի բազմաշերտ պետական …
կարդալ ավելինԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը խիստ կասկածում է, թե իշխանությունները 2007թ. ընտրությունների ժամանակ քաղաքական կամք կցուցաբերեն եւ զերծ կմնան ընտրակեղծիքներից: Ֆ. Խաչատրյանն այս եզրահանգմանն է եկել վերջերս՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անցկացվող դասընթացներին մասնակցելուց հետո: Երեկ այդ դասընթացներն ավարտվեցին: Ֆ. Խաչատրյանի հավաստմամբ, իշխանություններն այս դասընթացների միջոցով «հատուկ խմբեր» են ձեւավորում, որպեսզի ընտրությունների ժամանակ …
կարդալ ավելին«Հոկտեմբերի սկզբին Աբխազիայում կարող են ռազմական գործողություններ սկսվել»,- «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդպիսի ենթադրություն է արել «Մենք ինքներս» հասարակական կազմակերպության առաջնորդ, փորձագետ Պաատա Դավիթայան: «Անջատական իշխանությունները կփորձեն թույլ չտալ երկու իշխանությունների առկայություն Աբխազիայի տարածքում, մասնավորապես, Աբխազական Ինքնավար Հանրապետության օրինական կառավարության տեղափոխումը Կոդորի կիրճ, ինչպես դա ծրագրում են Վրաստանի իշխանությունները: Աբխազիա են մտցվել կազակներ: Մաչարա գյուղի …
կարդալ ավելին